Լրահոս
Մամուլի տեսություն
10:21
17.06.26
176

Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:

Մեր զրուցակցի խոսքով` պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են: Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով` ի՞նչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի: