Լրահոս
Միջազգային
13:19
16.06.26
110

Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է օգնել «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումների կազմակերպման հարցում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր բանակցությունների մասով։ Այս մասին հայտնել է Euronews հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Մակրոնը և Զելենսկին գագաթնաժողովից առաջ ոչ պաշտոնական զրույց են ունեցել։ «Ես դա կկազմակերպեմ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ հավելելով, որ հանդիպումը կարող է կայանալ «այսօր երեկոյան կամ վաղը»։ Թե կոնկրետ ում հետ է ֆրանսիացի առաջնորդը խոստացել հանդիպում կազմակերպել, չի հստակեցվում։ Իր հերթին The Guardian թերթը նշում է, որ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի և ԵՄ առաջնորդները գրեթե մեկ ժամ սպասել են Մակրոնին, Զելենսկուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես ավելի վաղ նշել էր Սպիտակ տան ներկայացուցիչը, որին մեջբերում էր Le Monde թերթը, «Թրամփի ծրագրում Զելենսկու հետ պաշտոնական երկկողմ հանդիպում նախատեսված չէ»։