Լրահոս
Հասարակական
22:00
16.06.26
165

7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը

Img default alt hy

Մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին, հայտնում է Shamshyan.com-ը։

Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։ 

Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը՝  երեկվանից Վանաձորում փնտրում են 7-ամյա և 13-ամյա քույրերին։ Նրանց Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։