Լրահոս
Միջազգային
12:00
16.06.26
110

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի

Img default alt hy

Իրանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի ուրբաթ օրը Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցվել է կիրակի օրը և մոտ ժամանակներս պաշտոնապես կստորագրվի՝ հավանաբար ուրբաթ օրը, և այն վայրում, որը կորոշվի ավելի ուշ։ Դրան զուգահեռ կսկսվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով», - ասել է նա Իրանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամկետում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է Իրանի ծովային շրջափակման ավարտը ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև անհապաղ և մշտական դադարեցում ռազմական գործողությունների բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։