Լրահոս
Միջազգային
20:12
25.06.22
195

Թուրքական հետախուզությունը հույն լրտեսի է ձերբակալել

Img default alt hy

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է հունական  հետախույզին ձերբակալելու մասին, այս մասին գրում է Star թերթը։

Հունաստանի քաղաքացի Մուհամեդ Ամար Ամպարան Թուրքիայում լրտեսություն է իրականացրել Հունաստանի Ազգային հետախուզական գործակալության անունից։

Պարզվել է, որ Ամպարան Թուրքիա կատարած իր այցերի ժամանակ հանդես է եկել որպես ձեռնարկատեր և առևտրի պատրվակով զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ MIT-ի գործողության ընթացքում ձերբակալված Ամպարան տեղեկություններ է հավաքել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների մասին։

Նա նաև տվյալներ է հավաքել Թուրքիայում գտնվող սիրիացիների և  Հունաստանում Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության  կողմնակիցների մասին։