Լրահոս
Հայաստան
22:15
20.06.22
125

Թոքից հեռացվել է բեկոր. Նիգավանի կրակոցներից տուժած 3 քաղաքացիներ Երևանի ԲԿ-ներում են. մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր

 

Ծայրահեղ ծանր է շարունակում մնալ Նիգավանում հնչած կրակոցներից տուժած 5 երիտասարդներից մեկի վիճակը: Բժիշկների գնահատականները հուսադրող չեն: Վիրավորներից մեկը 18 տարեկան է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Բոլոր հոսպիտալացվածները հրազենային վիրավորումներ ունեն գլխի, պարանոցի ու կրծքավանդակի շրջանում: