Լրահոս
Քաղաքական
20:15
28.06.25
485

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում է

Img default alt hy

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում է՝ Ստամբուլում։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության տարածած մամլո հաղորդագրությունից։

«Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։

Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ»։