Լրահոս
Աշխարհ
21:30
06.03.23
173

Տիխանովսկայային հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման

Img default alt hy

Մինսկի քաղաքային դատարանը երկրի նախորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին БелТА-ի թղթակիցը հաղորդել Է Մինսկի քաղաքային դատարանի դահլիճից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Տիխանովսկայան, դատարանի որոշմամբ, պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Տիխանովսկայայի հետ նույն գործով անցնող բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Պավել Լատուշկոն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ ուժեղացված ռեժիմով ուղղիչ գաղութում:

Բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել պետական ​​իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու նպատակով դավադրության, ծայրահեղական կազմավորում ստեղծելու և նման կազմավորումը ղեկավարելու, պետական ​​իշխանությունը զավթելու և Բելառուսի ազգային անվտանգությունը վնասելուն ուղղված այլ գործողություններ կատարելու հանրային կոչերի, ներառյալ՝ Բելառուսի, ինչպես նաև հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող բնույթի միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու, նման կոչեր պարունակող նյութեր տարածելու մեջ։