Լրահոս
Իրավական
22:00
03.03.23
183

Տղամարդու խուզարկությամբ հերոին է հայտնաբերվել

Img default alt hy

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական բացահայտումն են արձանագրել։ Նրանք ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկությունն իրացրել են Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում Բաղրանմյան պողոտայում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին է տեղափոխվել երկու տղամարդ, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամից ավելի քաշով հերոին։ Նա կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: