Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:11
04.07.22
176

Թբիլիսիում անցկացվել է կառավարության հրաժարականի պահանջով ակցիա

Img default alt hy

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց:

Մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կարող է համապատասխան բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ իշխող «Վրացական երազանքի» թիմն ի զորու չէ դա անել: