Լրահոս
Միջազգային
23:20
18.09.22
129

Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արևելյան շրջաններում. ռելսերից դուրս են եկել գնացքների վագոնները և փլուզումներ են տեղի ունեցել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով օդերևութաբանական ծառայությանը:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրաշարժի հետևանքով փլվել է շենք, որում 4 մարդ է եղել, իսկ գնացքը դուրս է եկել ռելսերից. 20 ուղևորները տարհանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել: