Լրահոս
Հասարակական
21:07
26.06.22
411

Տավուշի մարզում բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն և Nissan-ը. վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: