Լրահոս
Քաղաքական
20:17
20.06.25
187

Թաքուն օրակարգով Ստամբուլում է Փաշինյանը. Էրդողանը ՀՀ-ի ճակատագի՞րն է որոշելու՝ սուլթանների պալատում

 

Մոտ կես ժամից Ստամբուլի Դոլմաբահչե պալատում պիտի սկսվի Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Տետ ա տետը աննախադեպ է լինելու, որովհետև առաջին անգամ է, որ Հայաստանի առաջին դեմքը Թուրքիա է մեկնում՝ այդ երկրի նախագահի հրավերով՝ առանց որևէ պատճառի: Փաշինյանը Թուրքիայում է եղել նաև երկու տարի առաջ, բայց այն ժամանակ առիթը Էրդողանի երդմնակալությունն էր: