Լրահոս
Իրավական
17:09
27.11.25
187

Տապալվել է իրավական համակարգը Սամվել Կարապետյանի գործով. փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան

Գրեթե կես տարի կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը նորից կրկնել է՝  իր դեմ քրեական գործը քաղաքական պատվեր է: Ինքը  շարունակելու է պայքարել իր արդարության համար՝ օգտագործելով  օրենքով սահմանված բոլոր միջոցները: 

Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն է փոխանցել Կարապետյանի խոսքը վերջին դատական նիստից: Հակակոռուպցիոն դատարանը վճռաբեկ ատյանի որոշման հիման վրա երկու ամսով երկարաձգել էր գործարարի խափանման միջոց կալանքը: Պաշտպանական թիմը բողոքարկում է այդ որոշումը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում: