Լրահոս
Աշխարհ
12:10
04.03.23
590

Տանը երեք երեխաների անշնչացած են գտել, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը հետաքննում է հինգ երեխաների մահվան և վնասվածքների պատճառները: Նախնական տվյալներով՝ տուժածները դանակի հարվածներ են ստացել։

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է fox5now.com-ը, մարտի 3-ին ԱՄՆ-ի Իտալիա քաղաքի բնակելի շենքերից մեկում հայտնաբերվել են երեք երեխաների մարմիններ, ևս երկուսը վիրավորվել են և հոսպիտալացվել:

Նախնական տեղեկություններով՝ տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ հարևան տների բնակիչների համար վտանգ չկա։ Տեղի ունեցածի այլ մանրամասներ իրավապահները դեռ չեն հայտնում։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։