Լրահոս
Հասարակական
11:15
05.03.23
513

Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երևան էր գալիս. մանրամասներ

Img default alt hy

Սյունիքի մարզում առավոտյան հրդեհված ավտոբուսը Իրանից Երևան եկող ուղևորատար ավտոբուս էր, ուղևորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

«Հրդեհն ամբողջությամբ հանգցվել է, որևէ ուղևոր չի տուժել, ավտոբուսը Իրանից Երևան եկող ուղևորատար ավտոբուս էր, կարևորը քաղաքացիներից որևէ մեկը չի տուժել: Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնել, չեմ կարող ասել, թե հրդեհն ինչից է բռնկվել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: