Լրահոս
Հասարակական
16:51
20.12.25
264

Սրբազանի գործունեության պտուղը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի ամբողջ թեմի տարածքում ձևավորվող համայնքներն են

Img default alt hy

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը, թե իբրև նա ՊԱԿ գործակալ է եղել.

«Մեր Սրբազան հոր վերաբերյալ տարածված այդ կեղծ լուրը, թե իբր ՊԱԿ գործակալ է, հասկանալի է, թե ինչ գործընթացների շրջանակներում է կազմակերպված այդ կեղծ փաստաթղթի շրջանառությունը: 

Բնականաբար, դա մեր հոգևոր ծառայության վրա, կամ հոգևորականներիս հաստատակամության վրա որևէ կերպ չի կարող ազդել, որովհետև մենք լավ ենք տեսնում, մեր աչքի առաջ է Սրբազան հոր ամենօրյա գործունեությունը: 

Աստվածաշնչում է ասվում՝ «Ամեն ծառ ճանաչվում է իր պտղից. եթե պտուղը բարի է, ուրեմն ծառն էլ է բարի», իսկ Սրբազանի գործունեության պտուղը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի ամբողջ թեմի տարածքում ձևավորվող համայնքներն են, նորակառույց եկեղեցիներն են, բարեկարգվող ուսումնական- կրթական կենտրոններն են, և այս ամենի ֆոնին ինչ նրանք ջանասիրաբար տարածում են իշխանական մամուլի միջոցով, բնականաբար, արժանահավատ չի կարող լինել առնվազն այն մարդկանց համար, ովքեր ծանոթ են Սրբազանի գործունեությանը»,- ասաց Տեր Զարեհը: