Լրահոս
Սպորտ
15:15
11.09.22
135

Սլավիկ Գալստյանը մեկնարկում պարտվել է

Img default alt hy

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 67 կգ քաշային Սլավիկ Գալստյան 7-7 հաշվով պարտվեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել:

«ArmSport.am»-ի հաղորդմամբ՝ այսօր մրցագորգ դուրս կգան նաև  Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:

Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով: