Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:52
19.09.22
77

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծության

Img default alt hy

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Green Village ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, հրթիռակոծության են ենթարկվել սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել Է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM):

Հաղորդագրության մեջ ասվում Է, որ գրոհն անհաջող Է եղել, քանի որ, ըստ CENTCOM-ի հայտարարության, «հրթիռները չեն կարողացել խոցել կենդանի ուժին և ԱՄՆ-ի կամ կոալիցիայի սարքավորմանը»: Առայժմ չի պարզվել, թե ով Է կրում պատասխանատվությունը հարձակման համար, բայց օգոստոսին ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ նման ձևով «ռազմակայանի վրա գրոհել են Իրանի կողմից աջակցվող զինյալները», գրում Է պորտալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: