Լրահոս
Հասարակական
19:43
23.12.25
137

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին, հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել Երևանում կենդանիների նկատմամբ։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում 2 շուն սատկած ընկած են, մետաղական լարով խեղդված են, իսկ ոտքերը և ձեռքերը կապված, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել են մետաղական լարով խեղդած և կապված շները։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Գոհար Տ․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը «Դոգմա» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։