Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:05
28.09.22
106

Շվեյցարիան մերժել է այցագիր տալ գրոսմայստեր Անատոլի Կարպովին

Img default alt hy

Շվեյցարիան արգելել Է ռուսաստանցի գրոսմայստեր Անատոլի Կարպովի մուտքը երկիր, որտեղ նա ցանկանում Էր մասնակցել ֆիլմի ցուցադրմանը Ժնևում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շվեյցարիան Անատոլի Կարպովին մուտքի այցագիր չի տվել Ժնևի ՄԱԿ-ի կենտրոնակայանում «Աշխարհի չեմպիոն» ֆիլմի ցուցադրմանը մասնակցելու համար: Բեռնը չեզոքության քաղաքականություն վարելու անկարողություն Է ցուցաբերում, որը տարիներ շարունակ համարել Է իր ձեռքբերումը»,-գրել Է նա տելեգրամ-ալիքում:

Կինոնկարը նվիրված Է աշխարհի չեմպիոնի կոչման համար այդ պահին գործող աշխարհի չեմպիոն Կարպովի և հավակնորդ Վիկտոր Կորչնոյի միջև մրցամարտին: Կարպովը հանդես Է եկել որպես ֆիլմի ռեժիսորի խորհրդական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: