Լրահոս
Առողջապահական
17:40
26.09.22
175

Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 26-ին հանձնել Է կորոնավիրուսի դրական թեստ: Նա գնացել Է ինքնամեկուսացման, նրա մոտ մրսածության թույլ ախտանիշներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտին:

Շոլցը չեղյալ Է հայտարարել այս շաբաթ մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Նա գտնվում Է Բեռլինում: Սեպտեմբերի 25-ին կանցլերը վերադարձել Է Պարսից ծոցի երկրներ կատարած ուղևորությունից, որի ընթացքում այցելել Է Սաուդյան Արաբիա, Քատար և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Բանակցությունների հիմնական թեման եղել Է Գերմանիային գազի մատակարարումների ապահովումը:

Նաև սեպտեմբերի 26-ին կորոնավիրուսով վարակման մասին Է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեզերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: