Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:37
28.09.22
79

Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև բախումը կանխելու համար

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում և հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում։

«Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաև այսուհետև»,- արձանագրել Է Շոլցը՝ պատասխանելով Կիևին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքվ, «շատ դինամիկ է, և Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»:

«Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային և միևնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել Է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն Է:

«Եվ դա նաև համապատասխանում Է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել Է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության Է ենթարկվում Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիևին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: