Լրահոս
Սպորտ
14:15
16.11.24
190

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ գրոսմայստերներն առաջատարների շարքում են

Img default alt hy

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, որն ունի 6.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։

8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Հնարավոր է սա 2 մարդ, շախմատ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, շախմատ and տեքստ նկարն է