Լրահոս
Տնտեսական
19:20
19.09.22
81

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 12-18-ը.

«Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.48մ (18.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.181մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ 165.063մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ 154.272մլն. մ³»: