Լրահոս
Հասարակական
10:00
13.11.24
222

Սեբաստիայի փողոցում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Img default alt hy

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Kia և Opel մակնիշների ավտոմեքենաները․ Kia մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Է. Մ.-ն (ծնված 2001 թ․), Կ. Ա.-ն (ծնված 1983 թ․) և Լ. Մ.-ն (ծնված 1997 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 20։41-ին։

Այրվել են Kia մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение скорая помощь и текст

Возможно, это изображение 8 человек, автомобиль и текст

Возможно, это изображение автомобиль и текст