Լրահոս
Քաղաքական
17:20
20.09.22
81

«Սատարում ենք Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը». Փելոսին ամփոփել է երևանյան այցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակը ամփոփել է այցը Հայաստան: Հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշվում է, որ կոնգրեսականների այցը նախատեված էր հայ-ադրբեջանական վերջին ռազմական բախումներից առաջ:

«Երևանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։

Թեպետ Հայաստանում ներքին քաղաքական ասպարեզում կան տարաձայնություններ՝ բոլոր առաջնորդների միջև առկա է հստակ համաձայնություն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները»,- ասված է պաշտոնական հայտարարության տեքստում: