Լրահոս
Սպորտ
20:45
11.09.22
136

Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բուդեսլիգայի 6-րդ տուրում «Քյոլն»-ը տանն ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ` 85-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Քյոլն»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: