Լրահոս
Միջազգային
14:07
19.06.25
181

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

«Բնականաբար, մենք անցանք երկկողմ օրակարգի հարցերին: Երկուստեք ընդգծվեց, որ ՉԺՀ-ի նախագահի Մոսկվա կատարած մայիսյան այցի ընթացքում նոր կարևոր ուղենիշներ են սահմանվել կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների հետագա աշխատանքի համար՝ ամրապնդելու ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,-ասաց նա լրագրողներին: