Լրահոս
Միջազգային
21:52
14.11.24
161

Ռուսաստան-Իրան շահերի բախումը կվերածվի՞ սուր հակամարտության. Թեհրանում չեն հասկանում Մոսկվային

Իրանի արտգործնախարարի հայտարարությունից հետո, թե պատրաստ է Թեհրանը եվրոպացիների հետ երկխոսել Ռուսաստանի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ, սկանդալային հայտարարություն է անում Հայաստանում Իրանի դեսպանը՝ ասելով, թե տարածաշրջանում Թեհրանի ու Մոսկվայի շահերը տարբերվում են ու կասկածի տակ է դնում Իրան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները:  

Փորձագետները վստահ են, որ Թեհրանի մտահոգությունը կապ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի «միջանցքային պլաններին» Ռուսաստանի աջակցությանը: