Լրահոս
Քաղաքական
16:17
14.11.24
203

Ռուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ՝ «չի սպանվել, չի նշանակում, թե չեք կարող սպանվել». Վահե Սարգսյան

Img default alt hy

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ հայտարարեց, թե մեր օրոք որևէ պետական պաշտոնյայի թիկնապահ չի սպանել որևէ դաշնակցականի:

Եթե գործեին բարոյականության նորմերը, ապա Ռուբեն Ռուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ:

«.... Բայց, ցավոք, մեր օրոք հենց հիմա իմ դիմաց նստած Նիկոլ Փաշինյանի թիկնազորը սպանել է հղի կնոջն ու անգամ հայելու միջից չի բարեհաճել նայելու իր զոհին: Ավելին, այսօր որևէ մեկը նստած չի դրա համար:

Հետևաբար, սիրելի ժողովուրդ, եթե մեր օրոք որևէ դաշնակցական դեռ չի սպանվել, դա չի նշանակում, թե մեր օրոք դուք չեք կարող սպանվել: Հուսով եմ, այս ահազանգս հաշվի կառնեք և մեզ տեսնելիս զգույշ կլինեք»:

Հ.գ. «Լրացում խոսքիս. ի դեպ, մեր օրոք հարյուրավոր դաշնակցականներ զոհվեցին Արցախի առաջնագծում՝ դավադրության արդյունքում, ըստ մեզ՝ հանուն ոչնչի կամ Ադրբեջանի տարածքում, ու իրենց արյունը ևս մեր խղճի վրա է»:

Ռուբեն Ռուբինյան»: