Լրահոս
Քաղաքական
17:40
20.06.22
248

Ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը NEWS.am–ի խնդրանքով անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։

-Պարոն Միկոյան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ Ինչպե՞ս երկրորդ նախագահի գրասենյակը կմեկնաբանի Ջհանգիրյանի խոսքերը։

-Այսօրվա սկանդալային ձայնագրությունը մեկն էր այն բազմաթիվ ապացույցներից, որոնք մերկացնում են օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդման փաստը: Ինչևէ, չիջնենք Ջհանգիրյանի սրիկայության մակարդակին:

Քաղաքական հակառակորդի հանդեպ պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական վենդետայի ընթացքում իշխանությունները կանգ չառան սահմանադրության, դատաիրավական համակարգի և պարզապես բարոյականության ոչնչացման առջև:

Նրանք ընտրեցին պետական ինստիտուտների ոչնչացման հանցավոր ճանապարհը: Այս ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները մեկ առ մեկ բացահայտվելու են»: