Լրահոս
Հասարակական
22:20
26.06.22
291

Ռեստորանի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ հայտնվել է կայանատեղիում՝ բախվելով հարսանքավորների մի քանի ավտոմեքենաների

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, «Առինջ Մոլ»-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 27-ամյա Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Աշոտ Մուսայելյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով, հայտնվել «Ծիրանի» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ բախվելով 38-ամյա Արմինե Ս.-ին պատկանող Skoda մակնիշի, 36-ամյա Գրիգոր Յայլախանյանին պատկանող Mercedes մակնիշի և 32-ամյա Սիրանույշ Աղեկյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: