Լրահոս
Միջազգային
15:47
19.09.22
81

ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն պայմանավորվել են համատեղ վարժանքների շուրջ ԱՄՆ-ի գործողությունների անհանգստության ֆոնին

Img default alt hy

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին անհանգստություն են հայտնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով լարվածության աճի կապակցությամբ, պայմանավորվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման շուրջ (ՌՏՀ):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ ԱԽ-ի մամուլի ծառայությունում: «Քննարկվել Է աֆղանական պրոբլեմատիկան, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ Կորեական թերակղզու և Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը:

Զրուցակիցներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում լարվածության Էսկալացման կապակցությամբ»,-ասվում Է ռազմավարական անվտանգության  շուրջ ռուս-չինական կոնսուլտացիաների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Ֆուցզյանի նահանգի Նանպին քաղաքում: Նաև Պատրուշևը և Յան Ցզեչին արծարծել են Ուկրաինայի թեման, նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: