Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:20
17.06.22
116

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն վերացվի առանց Ուկրաինայի հետ արդար համաձայնագրի. Շոլց

ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ ARD հեռուստաալիքի եթերում Գերմանիայի կանցեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի հասնի Կիևի հետ փոխադարձ ընդունելի խաղաղ համաձայնագրի:

«Պատժամիջոցները, որոնք մենք սահմանել ենք, չեն չեղարկվի, քանի դեռ չի հաջողվի հասնել Ուկրաինայի հետ արդար համաձայնագրի: Իսկ թե ո՞րն է Ուկրաինայի տեսանկյունից արդար, կարող է միայն ինքը որոշել»,-ասել է Շոլցը: