Լրահոս
Տարածաշրջան
15:25
20.06.22
121

ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայում խնդրի դիվանագիտական լուծման հույս Է հայտնել

Img default alt hy

Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից, հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է․

«Շարունակում ենք նրանց հետ աշխատել: Հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի քաղաքական-դիվանագիտական գծով»։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ «Trkiye» թերթը հաղորդել Է, որ ավարտվել Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ողջ նախապատրաստությունը