Լրահոս
Քաղաքական
18:53
15.11.24
128

Քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։
 
Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։