Լրահոս
Շոու բիզնես
16:21
20.06.22
348

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը «վերամիավորվել» են հանուն ավագ դստեր

Img default alt hy

«Daily Mail»-ը հայտնում է, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 45-ամյա Քանյե Ուեսթը մեկ օրով մի կողմ են թողել իրենց տարաձայնությունները, քանի որ ներկա են եղել բասկետբոլի խաղին, որին մասնակցել է նրանց ավագ դուստր Նորթը։

Քարդաշյանն ու Ուեսթը ուշադիր հետևել են իրենց դստեր խաղին։ Երեկոյի ընթացքում ծնողները ժամանակ առ ժամանակ զրուցել են միմյանց հետ:

Հատկանշական է, որ նախօրեին Քարդաշյանը շնորհավորել է նախկին ամուսնուն Հայրերի օրվա կապակցությամբ.

«Շնորհակալ եմ մեր երեխաների համար լավագույն հայրիկ լինելու և նրանց այդքան սիրելու համար: Շնորհավոր Հայրերի օրը, Յե՛»,- ասել է Քարդաշյանը։