Լրահոս
Հասարակական
23:15
04.03.23
237

Քաղաքացին սպառնացել է պայթեցնել դատարանները և ԱՄՆ դեսպանատունը

Img default alt hy

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմանում Երևանի բնակիչ Կարեն Մնացականյանը զանգահարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, ինքը տարբեր պետական օբյեկտներ կպայթեցնի, մասնավորապես՝ դատարանները, ԱՄՆ դեսպանատունը և սպառնացել, որ նրանց ընտանիքի անդամներին կսպանի, կվառի, և որ գնալու է Ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքը պայթեցնելու և վառելու է նրանց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նախաքննություն է կատարվում։

Պարզվում են Կ․ Մնացականյանի ամբողջական տվյալները: Նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։