Լրահոս
Հասարակական
18:00
29.06.25
524

Փրկարարները Սեբաստիայի փողոցում հրդեհված շենքից տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Img default alt hy

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 29-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը (մոտ 3 գմ):

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։