Լրահոս
Հասարակական
18:30
25.09.22
101

Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված

Img default alt hy

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոզմարակ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «GAZ-26» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված: