Լրահոս
Հասարակական
14:24
21.06.22
172

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Img default alt hy

Հունիսի 19-21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի  Մարտունի, Սևան քաղաքներում, Արարատի մարզի Լանջազատ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Լուսագյուղ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։