Լրահոս
Քաղաքական
13:30
21.12.25
520

Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Img default alt hy

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sputnik-ի փոխանցմամբ:

«Դրանք կկայանան այս օրերին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։ Նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ շփումներով։ Ահա թե ինչ արժեք ունի այս ձևաչափը», — լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։