Լրահոս
Միջազգային
15:20
04.03.23
83

«Պուտինի վրա շարունակում ենք ճնշումը». Բայդենը գոհ է Շոլցից

Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում է: Օլաֆ Շոլցը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը: Ջո Բայդենը գերմանացի գործընկերոջն ասել է, որ Վաշինգտոնը և Բեռլինը անխափան աշխատել են Ուկրաինային պաշտպանական օգնություն տրամադրելու համար:

Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ շատ ուրախ է, որ Բեռլինը Ուկրաինայի պատերազմի ֆոնին մեծացրել է երկրի պաշտպանական ծախսերը և դիվերսիֆիկացրել էներգետիկ աղբյուրները Ռուսաստանից ավելի քիչ կախվածություն ունենալու համար: