Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:45
06.03.23
165

«Պետք է շմփացնենք». Ադրբեջանի արյունոտ սադրանքից հետո Արցախը դժգոհություն է հայտնում Արևմուտքից

Ադրբեջանի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո արցախյան հակամարտությամբ զբաղվող արևմտյան թևը Բաքու է մեկնել: Այսօր Ալիևի հետ են հանդիպել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոնը: 

Ստեփանակերտում չեն հավատում ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների անկեղծությանը: Վաշինգտոնն ու Բրյուսելը  Բաքու են գործուղել իրենց դիվանագետներին՝ առանց դատապարտելու Ադրբեջանի դիվերսիան: