Լրահոս
Աշխարհ
16:57
15.11.24
133

Պայթյունավտանգ ֆուտբոլ. քաղաքական ու մարզական կրքեր՝ Ֆրանսիայից մինչև ԱՄՆ ու Գազա,

Հակաիսրայելական ցույցերով է ուղեկցվել Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպումը հինգշաբթի երեկոյան: Գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված խաղի ընթացքում «Ցեղասպանության հետ խաղ չեն անում» պաստառներով «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ են հավաքվել Պաղեստինին աջակցող հազարավոր մարդիկ: Ֆրանսիական ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել՝ բախումներից խուսափելու համար: