Լրահոս
Հասարակական
21:01
20.06.22
588

Պայմանագրային զինծառայողի մահվան մեջ մեղքի բաժինն ունեն նաև պատկան մարմինները. զինծառայողի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:  

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: