Լրահոս
Քաղաքական
21:16
25.06.22
149

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանը ծանր ու թեթև է անում մանդատը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունում մանդատի հարցը ծանր ու թեթև է անում Թագուհի Թովմասյանը:

Նա անկուսակցական է, բայց առաջադրվել է «Հայրենիք» կուսակցության ցուցակով: Դեռ մեկ տարի առաջ Թովմասյանը կոչ էր արել ընդդիմադիր գործընկերներին վայր դնել մանդատները, պայքարը խորհրդարանի պատերից դուրս շարունակել, հիմա պատգամավորը մտածում է՝ մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի է հնարավոր ինչ-որ բան անել: