Լրահոս
Քաղաքական
15:37
19.06.25
322

Փաշինյանը խրոնիկ սուտասան է․ անհետ կորած զինծառայողի հորեղբայր

Img default alt hy

Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, նա խրոնիկ սուտասան է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

«Ոնց կարելի է հավատալ մի մարդու, ով 5 րոպեում 15 հատ սուտ է ասում։ Իր հետ հանդիպման ժամանակ անհետ կորածների ծնողներին ասել էր՝ տանը ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք-զբաղվեք ձեր երեխեքով, կամ ասում էր՝ Ադրբեջան ղեկավարությունն ասում է, որ գերի չունեն։ 

Վիդեոներ կա, որ մեր երեխեքին ադրբեջանցի զինծառայողները տանում են գերի, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չի, փաստն էն ա, որ Ալիևն ասել է՝ չունենք գերի»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ ԱԺ  շենքի հարակից հատվածն այս պահին էլ փակ է, երթևեկությունը կանգնեցված։