Լրահոս
Քաղաքական
13:15
20.06.25
166

Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ անհայտ օրակարգով, Էրդողանի հրավերով

 

Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել: Աշխատանքային այց է Էրդողանի հրավերով: Թուրքական կողմը հայտնել է, որ Փաշինյանին Էրդողանը ընդունելու է Ստամբուլում Երևանի ժամանակով՝ երեկոյան 7-ին: Օրակարգի մանրամասները հայտնի չեն: Հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: